ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 180 ԴՊՐՈՑ
  • Նորություններ
  • Մեր մասին
    • Դպրոցի պատմությունը
    • Դպրոցի աշխատակազմ
    • Աշակերտական խորհուրդ
    • Դպրոցական խորհուրդ
  • Մանկավարժի անկյուն
  • Պատկերասրահ
    • Տեսասրահ >
      • Ա տառի ծնունդը
      • Քաղպաշտպանության օր մեր դպրոցում
    • Ֆոտոսրահ >
      • Մաքուր պահենք մեր քաղաքը
      • Ամանորյա ուրախ հանդես2013-2014
      • Կենգուրուն ...
      • Անվտանգ ինտերնետ
      • Անվտանգ համացանց
      • ԳՐՔԻ ՏՈՆ
      • Քաղպաշտպանության օրը մեր դպրոցում
      • Ուսուցչի տոն 2012
      • Շախմատ 2012
      • Կենգուրու2012
      • Ա տառի ծնունդը 2012
      • Հայ-ռուսական բարեկամություն 2012
      • Մայրենիի տոնը 2-րդ բ դասարանում
      • Կենգուրու 2013
      • Սովորենք և պահպանենք երթևեկության կանոնն
      • Русский медвежонок 2012-2013
  • Էլեկտրոնային թերթ
  • Ոչ պաշտոնական էջեր
  • Կապ

                                                                         Ամանորը 1-ին բ դասարանում

     Չկա ավելի սիրելի տոն, քան Նոր տարին: Երեխաների ամենասիրած տոնը՝ հրաշքներով լեցուն Ամանորը, շատ սպասված ու սիրված տոն է հատկապես փոքրիկների համար:Մանուկներն անհամբեր սպասում են, թե ե՞րբ իրենց դուռը կթակի Ձմեռ պապը հրաշագործ և կկատարի իրենց նվիրական ցանկությունները:
      Ամանորի տոներին ընդառաջ 1-ին բ դասարանում (դասվար Ք. Սարգսյանի գլխավորությամբ) կազմակերպվեց միջոցառում <<Գալդ բարի, Նո´ր Տարի>> խորագրով: Դասվարի հիմնական նպատակն էր, որ երեխաներն ուրախանան և վայելեն Նոր Տարվա հրաշքները: Եվ ահա փոքրիկները ներկայացրին մի գողտրիկ հեքիաթ տոնածառի և անտառային համերաշխ կենդանիների մասին: Չէ՞ որ հեքիաթների դերը երեխաների զարգացման գործում բազմազան է. սկսած երևակայությունը զարգացնելուց մինչև ճիշտ խոսքի ձևավորումը:
      Փոքրիկներն էլ անձնավորում էին իրենց սիրելի հեքիաթի հերոսներին, նախապատրաստվում էին այդ հրաշալի տոնին: Պատրաստություններն սկսում են եղևնու ընտրությունից: Եվ ահա արջը, նապաստակը, գայլն ու ոզնին որոշեցին գնալ անտառ և եղևնի ընտրել: Նրանք միասին են ընտրում եղևնին ու խաղալիքները, դրանց զարդերն ու գույները: Ոզնին ասում է, որ փոքրիկ է եղևնին, բայց իրենց սրտերը թող լինեն մեծ ու բարի: Վերջապես ընտրում են անտառի ամենագեղեցիկ եղևնին, իսկ վերջինս սպասում է, թե ով իրեն կզարդարի: Եվ ոզնին, արջն ու գայլը, նապաստակը, գող աղվեսն ու չար տատիկը գործի են անցնում:
      Կենդանիներն իրենց միասնությամբ՝ արջն աջ կողմից, գայլը՝ ձախ, նապաստակն էլ ետևից, բռնում են չար տատիկին, որն ուզում էր վառել եղևնին, կապում են ծառից ու փրկում տոնածառը, զարդարում այն: Ծաղրածուն ազդարարում է Ամանորի բարի տոնը:
      Միջավայրը լի էր տոնական քնքուշ ու նուրբ շնչով: Բարձր տրամադրությունը, ուրախ երգն ու բեմականացումը, բանաստեղծություններն ու բարեմաղթանքները հնչում էին փոքրիկ հրաշքների շուրթերից: Նրանք ուրախություն և սեր ցանկացան բոլորին և Աստծուն ուղարկեցին իրենց բարեմաղթանքները, որ 2015 թվականին ո´չ ոք չտխրի, ո´չ մի երազանք անկատար չմնա, որ 2015 թվականն իր հետ բերի ժպիտներ, երջանկություն և խաղաղություն, անկեղծություն ու ազնվություն բերի: Նրանք հավատում էին ամանորյա հրաշքներին, երբ գալիս է Ամանորը...
       Միջոցառումը հաջողված էր և ուսանելի:

Powered by Create your own unique website with customizable templates.