Անվտանգ ինտերնետ 2012
Բաց դաս
Ապահով համացանց 2012:
Միասին և ավելի ապահով բացահայտենք թվային աշխարհը:
Կառուցենք կամուրջներ սերունդների միջև:
Դասի նպատակն էր` համակարգված գիտելիքների տրամադրումը համացանցի ապահով և արդյունավետ օգտագործման մասին:
Դասի խնդիրները`
Կրթական` Համացանցում անհրաժեշտ տեղեկատվության արդյունավետ որոնման կարողությունների զարգացում:
Ստացված գիտելիքները նախագծային աշխատանքներում կիրառելու հմտությունների զարգացում:
Ստացված գիտելիքների վերլուծման և համակարգման ընդունակությունների զարգացում:
Դաստիարակչական` Ճիշտ վերաբերմունքի ձևավորում ապօրինի, վնասակար և ոչ պատշաճ բովանդակությամբ կայքերի նկատմամբ: