ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 180 ԴՊՐՈՑ
  • Նորություններ
  • Մեր մասին
    • Դպրոցի պատմությունը
    • Դպրոցի աշխատակազմ
    • Աշակերտական խորհուրդ
    • Դպրոցական խորհուրդ
  • Մանկավարժի անկյուն
  • Պատկերասրահ
    • Տեսասրահ >
      • Ա տառի ծնունդը
      • Քաղպաշտպանության օր մեր դպրոցում
    • Ֆոտոսրահ >
      • Մաքուր պահենք մեր քաղաքը
      • Ամանորյա ուրախ հանդես2013-2014
      • Կենգուրուն ...
      • Անվտանգ ինտերնետ
      • Անվտանգ համացանց
      • ԳՐՔԻ ՏՈՆ
      • Քաղպաշտպանության օրը մեր դպրոցում
      • Ուսուցչի տոն 2012
      • Շախմատ 2012
      • Կենգուրու2012
      • Ա տառի ծնունդը 2012
      • Հայ-ռուսական բարեկամություն 2012
      • Մայրենիի տոնը 2-րդ բ դասարանում
      • Կենգուրու 2013
      • Սովորենք և պահպանենք երթևեկության կանոնն
      • Русский медвежонок 2012-2013
  • Էլեկտրոնային թերթ
  • Ոչ պաշտոնական էջեր
  • Կապ

                                        Գրքի տոնը մեր դպրոցում

                Զարգացավ եւ կատարելագործվեց  մեր ոսկեղենիկ հայերենը: Տառը դարձավ բառ, բառն էլ ` խոսք ու գիրք: Նարեկացիով սկսվեց ու մարգարեացավ մեր միջնադարյան քնարերգությունը, որն աշխարհի տարերգրության սքանչելի հաղթանակներից է:
*    Արքայական մեր լեզուն միջնադարից հասավ Խաչատուր Աբովյան ու նաեւ Եղիշե Չարենց: 
*                                                                               Ուշ - ուշ են գալիս, բայց չեն ուշանում,
                                                                                 Գալիս են նրանք ճիշտ ժամանակին ...
        Իրենց վարպետ գրչով հայրենասիրություն, ազգասիրություն էին տոգորում Աբովյանն ու Նալբանդյանը, Րաֆֆին ու Մուրացանը, Շիրվանզադեն ու Դեմիրճյանը:
*     Թուրքական բռնակալության ճիրաններում ստեղծագործում էին Հակոբ Պարոնյանն ու Պետրոս Դուրյանը, Դանիել Վարուժանն ու Գրիգոր Զոհրապը ...
*      Եվ որքան լավ է ասել մեծն Պարույր Սեւակը. 
                                                                            Այրուձիի հետ մտքերն են կռվում,                                                                                        Թանաք է հեղվում արյան փոխարեն,                                                                                         Եվ հաղթանակը կոչվում է մատյան:

·              " Ես իմ անուշ Հայաստանի "երգն ուղեկցվեց աղջիկների հեզաճկուն պարով, իսկ ետնամասում ներկայացվեց Մեծ եւ Փոքր Մասիսների պատկերը` մեր ժողովրդի հավերժության խորհրդանիշը:    

·              * Գեղեցկադեմ այս երեխաները եռանկյունաձեւ կազմեցին հայոց այբուբենը` խորհրդանշելով Սուրբ երրորդությունը:   

·               * Ստեղծվեցին հայոց գրերը մեսրոպատառ `Այբ, բեն, գիմ ...       Ու ելան այսպես 36 տառերը `քաջ զինվորների պես փրկելու մեր ժողովրդին:   

·              * Տպավորիչ էր բեմական տեսարանը. գալիս են Մաշտոցը, թագավորն ու կաթողիկոսը: Թնդում է երաժշտությունը: Տոնական տրամադրությամբ բազմությունը դիմավորում է հայոց գրերի երկնողին:   

·               *Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևը օրհնում է Մաշտոցին ու նաև հայ ը ժողովրդին: Հավաքվածները միասնական հնչեցնում են " Հայր մերը", որմիշտ հնչել է հայի շուրթերին: Քանզի ամենածանր պահերին անգամ հայ ժողովուրդը խաղաղություն է երազել աշխարհին, իրեն և ամենեցուն...   

·         *Մաշտոց...

                             Այսինքն՝ Այր մի, որ եկավ ապացուցելու,
                            Թե մի տեղ վերջը դառնում է սկիզբ...

         * Հայն գիրքն ու մանկանը սեղմած կրծքերին՝
                        Հայոց մայրերը պահեցին մեր սուրբ մայրենին:

          * Եվ մեսրոպյան այբուբենը մեր ազգապահպան ամենազորեղ զենքը եղավ, ուղեկիցը եղավ պատմության քառուղիներում:
           * Ազգագրական պարը նոր շունչ ու առնականություն, կորով ու ազգային ոգի հաղորդեց ներկաներին:
          * <<Սասունցիների պարը>> ստեղծագործության մի հատվածով էլ ավարտվեց այս գեղեցիկ, ազգային ոգով շաղախված միջոցառումը:
                                                                       Հալալ է քեզ, Սասուն, պարի,
                                                                       Պարի, մինչև ողջ  հայերին դու ամբարես
                                                                       Եվ այս պարը Մասիս լեռան լանջին պարես.... 

                                        
                                                                                                            Տեքստը գրել է հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ռուզաննա Մելիքյանը:

Powered by Create your own unique website with customizable templates.