ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 180 ԴՊՐՈՑ
  • Նորություններ
  • Մեր մասին
    • Դպրոցի պատմությունը
    • Դպրոցի աշխատակազմ
    • Աշակերտական խորհուրդ
    • Դպրոցական խորհուրդ
  • Մանկավարժի անկյուն
  • Պատկերասրահ
    • Տեսասրահ >
      • Ա տառի ծնունդը
      • Քաղպաշտպանության օր մեր դպրոցում
    • Ֆոտոսրահ >
      • Մաքուր պահենք մեր քաղաքը
      • Ամանորյա ուրախ հանդես2013-2014
      • Կենգուրուն ...
      • Անվտանգ ինտերնետ
      • Անվտանգ համացանց
      • ԳՐՔԻ ՏՈՆ
      • Քաղպաշտպանության օրը մեր դպրոցում
      • Ուսուցչի տոն 2012
      • Շախմատ 2012
      • Կենգուրու2012
      • Ա տառի ծնունդը 2012
      • Հայ-ռուսական բարեկամություն 2012
      • Մայրենիի տոնը 2-րդ բ դասարանում
      • Կենգուրու 2013
      • Սովորենք և պահպանենք երթևեկության կանոնն
      • Русский медвежонок 2012-2013
  • Էլեկտրոնային թերթ
  • Ոչ պաշտոնական էջեր
  • Կապ

              30.04.2011թ.
              " Գարունը ծաղիկների մեջ"
     Այսօր տոն է դպրոցում: Տեղի ունեցավ "Գարունը ծաղիկների մեջ" խորագրով ցուցահանդես- միջոցառում:Միջոցառումը նվիրված էր գարնան տոներին և առանձնահատուկ էր նրանով, որ մասնակցում էին նաև ներառական ծրագրի շրջանակում ներգրավված աշակերտները: Միջոցառումը կազմակերպել էին ներառական ծրագրի թիմի մասնագետները` հատուկ մանկավարժ Վարդուհի Աղայանը, հոգեբան Արուսյակ Գրիգորյանը և սոց. աշխատող Մարգարիտ Խաչատրյանը:
    Միջոցառման նպատակն էր միավորել խնդիր ունեցող երեխաներին, համախմբել նրանց հասակակից մյուս երեխաների հետ: Ելույթների ժամանակ նրանք դրսևորեցին իրենց ունակությունները, կարողացան ընկերների հետ զուգակցված արտասանել, երգել, պարել և ուրախանալ,կանգնել միևնույն հարթակին` որպես հավասար հնարավորություններ ունեցողներ:
     Ցուցահանդեսի հատվածում ներկայացված էին այդ երեխաների ձեռքի աշխատանքները` պատրաստված ծեփամածիկով և կավով, գոբելեն աշխատանքներ, դեկորատիվ արվեստի նմուշներ, նկարներ տարբեր թեմաներով, ջրաներկով աշխատանքներ և այլն: Ցուցադրված էին լուսանկարներ խնդիրներ ունեցող երեխաների հետ թիմի մասնագետների աշխատանքների և անցկացված պարապմունքների մասին:
      Միջոցառումը կարողացավ արդարացնել սպասելիքները: Այդ մասին էին վկայում հյուրերի և ներկա գտնվողների կարծիքները:
                                                                                                             
Powered by Create your own unique website with customizable templates.