ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 180 ԴՊՐՈՑ
  • Նորություններ
  • Մեր մասին
    • Դպրոցի պատմությունը
    • Դպրոցի աշխատակազմ
    • Աշակերտական խորհուրդ
    • Դպրոցական խորհուրդ
  • Մանկավարժի անկյուն
  • Պատկերասրահ
    • Տեսասրահ >
      • Ա տառի ծնունդը
      • Քաղպաշտպանության օր մեր դպրոցում
    • Ֆոտոսրահ >
      • Մաքուր պահենք մեր քաղաքը
      • Ամանորյա ուրախ հանդես2013-2014
      • Կենգուրուն ...
      • Անվտանգ ինտերնետ
      • Անվտանգ համացանց
      • ԳՐՔԻ ՏՈՆ
      • Քաղպաշտպանության օրը մեր դպրոցում
      • Ուսուցչի տոն 2012
      • Շախմատ 2012
      • Կենգուրու2012
      • Ա տառի ծնունդը 2012
      • Հայ-ռուսական բարեկամություն 2012
      • Մայրենիի տոնը 2-րդ բ դասարանում
      • Կենգուրու 2013
      • Սովորենք և պահպանենք երթևեկության կանոնն
      • Русский медвежонок 2012-2013
  • Էլեկտրոնային թերթ
  • Ոչ պաշտոնական էջեր
  • Կապ

16.12.2011     ... Մեզ էն գլխից են զարկել, բայց նորեն
                      Հայերն ապրել են, ապրում են, կապրեն...   


            Դասարանը ձևավորված էր հայկական կահ-կարասիով, կային կարպետ, խուրջին, տրեխ, տարբեր կավե ամաններ, խնոցի... 
            6-րդ դասարանի աշակերտները ցերեկույթը սկսեցին Հ. Շիրազի հայտնի բանաստեղծությամբ:
            " Այլ ազգերի պատմությամբ, մշակույթով հպարտանալու իրավունք չունի այն հայը, ով չգիտի իր ազգի պատմությունը, գրականությունը, արվեստը, մշակույթը և ազգային ծեսերն ու սովորույթները:

            Զարմանալի ճակատագրեր են ունեցել ժողովրդական ծեսերը, ազգային սովորույթները: Նրանց մի մասը ժամանակի ընթացքում մոռացվել է: Հազար տառապանք տեսած հայը հարկադրված է եղել պատմության ճամփեզրին թողնել ամեն տեսակի գանձ, սակայն ազգի պատմությունը, մշակույթը, գրականությունը, ազգային սովորույթները միշտ պահել են հոգու խորքում, փրկել այն մոխիրներից և պարզել հանուր հայությանը:
          "Մենք սրբությամբ պիտի պահենք մեր նախնիների թողած ժառանգությունը` ինչպես մեր լեզուն, այնպես էլ մեր ազգային ծեսերը, տոները, անգամ խոհանոցը":
           Այնուհետև երեխաները ներկայացրին հայկական տոները` շեշտը դնելով Նոր տարվա տոնակատարության վրա: Խոսեցին Նավասարդյան տոների մասին, ասելով, որ տոնը ազգային մեծ միասնության խորհուրդ ունի: Թվարկեցին մի շարք ասացվածքներ, ներկայացրին տոնի ժամանակ օգտագործվող ուտելիքները:
          --Չպետք է մոռանալ, որ Հայաստանը բազմակլիմա երկիր է եղել և երկու հարևան գավառներում նույն բերքն ու բարիքը չեն ստացել, սակայն Նոր տարվա ուտելիքը միասնական է եղել, և առաջինը եղել է հայկական կլորահատիկ ցորենը...
         Այնուհետև խոսեցին հայի մասին, պատմեցին բազմաթիվ հետաքրքիր պատմություններ հացի և լավաշի մասին: Խոսեցին ազգային կերակրատեսակների` խաշի, տոլմայի, հարիսայի, թանապուրի, ղափամայի մասին: Միջոցառումը համեմված էր ազգագրական երգերով: "Ղափամա" երգի ներքո հյուրերին մատուցեցին իսկական համով-հոտով ղափամա:
         "Երեխաները ներկայացրին այնպիսի փաստեր, որոնք ես առաջին անգամ էի լսում",- այս խոսքերով իր գոհունակությունը և հիացմունքը հայտնեց Ազգային Ինստիտուտի ներկայացուցիչ Գ. Ալեքսանյանը:  
                                                                                                               

23.09.2011    Շրջագայություն  " Սիթի-տուր " ծրագրի շրջանակներում

        Երևանում զբոսշրջությունն առավել ակտիվ ու բովանդակալից դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կազմած «Սիթի-տուր» նախագիծը, ինչպես և խոստացել էր Երևանի քաղաքապետարանը, ծրագրի մեկնարկի առաջին օրերին անվճար շրջագայություններ է կազմակերպել քաղաքապետարանի ենթակայության դպրոցների 7-9-րդ դասարանի աշակերտների համար:      
        Մեր դպռոցի 9-րդ դասարանի մի խումբ աշակերտներ մեծ ոգևորությամբ պատմում էին անցկացրած ուրախ ու տպավորիչ օրվա մասին: 
Powered by Create your own unique website with customizable templates.